Աշխարհ

09.02.2017 17:55


Մարիա Զախարովան անդրադարձել է Լապշինի արտահանձնմանն ու Մյունխենում ԼՂ հարցով հնարավոր հանդիպմանը (տեսանյութ)

Մարիա Զախարովան անդրադարձել է Լապշինի արտահանձնմանն ու Մյունխենում ԼՂ հարցով հնարավոր հանդիպմանը (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Մինսկից Բաքու արտահանձնման խնդրին:

Պատասխանելով «Մոսկվա-Բաքու» պարբերականի լրագրողի հարցին, թե պատահածն ինչպես կանդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանեց:

«Մենք ամեն բան ասել ենք երեկ ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ պարոն Լապշինի արտահանձնման վերաբերյալ: Անկեղծ ասած, այդ հարցը, ինչպես նաև մյուս հարցերը, որոնք առաջանում են երկկողմ հարաբերություններում, անկախ նրանից, թե որ երկրների մասին է խոսքը, պետք է լուծվեն աշխատանքային կարգով: Լինում են քիչ կամ առավել բարդ հարցեր, իհարկե, այն ամենն, ինչ կապված է ՌԴ քաղաքացիների ճակատագրի հետ, մեզ համար առաջնային թեմա է: Եւս մեկ անգամ կրկնեմ, որ դա պետք է լուծվի աշխատանքային կարգով: Մենք դրանից ենք ելնում», - ասաց նա՝ հավելելով, որ շարունակելու են զբաղվել ՌԴ քաղաքացու ճակատագրով:

Իսկ հայաստանյան «Новое время» պարբերականի թղթակցի այն հիշեցմանը, որ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկել է ԼՂ հարցով եռակողմ ու երկկողմ հանդիպումներ անցկացնել մյունխենյան սպասվող հանդիպման շրջանակներում, ինչպես նաև այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջին վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղում սրվել է իրավիճակը հակամարտ զորքերի շփման գծում, և որ ադրբեջանական կողմը ծանր հրետանի է կիրառել, այդ համապատկերին արդյոք ռուսական կողմը պնդելո՞ւ է հանդիպման անցկացումը, եթե՝ այո, ինչ սպասել, Զապարովան նկատել է.

«Մենք չենք պնդում նման խորհրդակցությունների ու հանդիպումների անցկացումը, այլ առաջարկում և համաձայնեցնում ենք համապատասխան կողմերի հետ: Ցանկանում եմ հիշեցնել այն, ինչ ասացի սկզբում, որ ներկայումս մշակվում է Բոնում և Մյունխենում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը, այդ պատճառով ձեզ դրա մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը