Աշխարհ

10.02.2017 10:20


Նոր Զելանդիայում հարյուրավոր դելֆիններ են ափ նետվել (տեսանյութ)

Նոր Զելանդիայում հարյուրավոր դելֆիններ են ափ նետվել (տեսանյութ)

Նոր Զելանդիայի Հարավային կղզում ավելի քան 400 սև կետանման դելֆին է նետվել ափ։ «Radio New Zealand»-ի փոխանցմամբ՝ կաթնասունների մեծ մասը սատկել է։

Կամավորներին հաջողվել է ծանծաղուտից մոտ 100 դելֆին դուրս բերել, որոնք շարունակում են մնալ ծովածոցում, իսկ փրկարարները նավակներով փորձում են նրանց ուղղություն ցույց տալ դեպի բաց ծով։

Նոր Զելանդիայում նման երևույթներ հաճախ են տեղի ունենում, սակայն գիտնականները մինչ օրս դրանց հստակ պատասխանը չունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը