Աշխարհ

10.02.2017 19:45


Նոր «iPhone»–ն անլար լիցքավորման գործառույթ կունենա

Նոր «iPhone»–ն անլար լիցքավորման գործառույթ կունենա

«KGI Securities»–ի հայտնի վերլուծաբան Մին–Չի Կուոյի խոսքերով՝ «Apple»–ի նոր սմարթֆոններն անլար լիցքավորման գործառույթ են ունենալու։ Այս մասին հայտնում է «MacRumors»–ը։

Կուոն չի ասում, թե ինչ կերպ է Կուպերտինոյի կորպորացիան ծրագրում իրականացնել նման տեխնոլոգիան, սակայն այդ գործառույթն ունեցող առաջին «iPhone»–ները շուկա են մտնելու 2017 թվականին։

Անցյալ տարի «Bloomberg»–ը հայտարարել էր, որ ընկերությունն աշխատում է այն տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա լիցքավորել գաջեթները հեռավորության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը