Աշխարհ

10.02.2017 15:50


Թուրքական օդանավը բախվել է ուղևորատար ավտոբուսին

Թուրքական օդանավը բախվել է ուղևորատար ավտոբուսին

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում «Թուրքական ավիաուղիների» «Airbus 321» օդանավը բախվել է ուղևորատար ավտոբուսի։

NTV–ի փոխանցմամբ՝ Գազիանթեփից վերադարձած օդանավը վնասվել է։ Ավտոբուսն օդանավակայանի տերմինալներից զբոսաշրջիկների էր տեղափոխում։

Կատարվածի հետևանքով տուժածներ չկան. արտասովոր վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը