Աշխարհ

11.02.2017 10:25


ՄՅ–ն այսօր կմրցի «Ուոթֆորդի» հետ

ՄՅ–ն այսօր կմրցի «Ուոթֆորդի» հետ

Այսօր Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կմրցի «Ուոթֆորդի» հետ։

Ժոզե Մոուրինյուի ակումբը Պրեմիեր լիգայում չի պարտվում 15 խաղ շարունակ, (8 հաղթանակ և 7 ոչ ոքի)՝ 45 միավորով զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և 2–րդ տեղում գտնվող «Տոտենհեմից» հետ մնալով 5 միավորով։

«Արսենալին» ու «Բյորնլիին» հաղթելուց հետո «Ուոթֆորդը» 30 միավորով 10–րդ տեղում է։

Արդյունավետ հանդիպումների շարքից հետո ՄՅ–ն մեծ հույսեր է կապում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որն աստիճանաբար դառնում է ակումբի առաջատարներից մեկը։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 19:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը