Լրահոս

11.11.2010 14:16


Հ. Բիշարյանն անդրադարձել է Արթիկի տարածաշրջանը բռնի ՕԵԿ-ականացնելու մասին տեղեկությանը

Հ. Բիշարյանն անդրադարձել է Արթիկի տարածաշրջանը բռնի ՕԵԿ-ականացնելու մասին տեղեկությանը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «7օր»-ին ասել էր, թե Արթիկի տարածաշրջանը բռնի ՕԵԿ-ականացվում է։ Ի պատասխան՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր «7օր»-ին ասել է, թե ամեն մեկի հայտարարությունները չի ցանկանում մեկնաբանել։

-Անհեթեթ եմ համարում նման մոտեցումը։ Բոլորի՛դ է հայտնի, որ և՛ մեր կուսակցության նախագահի ծնողների, և՛ իմ, և՛ Հովհաննես Մարգարյանի, և՛ Արծրունի Աղաջանյանի արմատներն Արթիկից են, և մեր հարազատներն ու բարեկամները մեծամասամբ ապրում են այդ տարածաշրջանում։ Եվ, բացի դրանից, ՕԵԿ-ը միշտ ակտիվ է եղել այդ տարածաշրջանում։ Ինչպես գիտեք, ընտրությունների ՕԵԿ-ի ցուցանիշները միշտ բարձր են եղել այնտեղ,-ասել է Հ. Բիշարյանը։

Նա նաև ավելացրել է, որ եթե իրենք Արթիկի տարածաշրջանում և ընդհանրապես Շիրակի մարզում քաղաքական կուռ թիմեր ունեն, ապա չի նշանակում, թե դա պետք է շահարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը