Աշխարհ

13.02.2017 10:30


Ադելը «Գրեմմի» է ստացել «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում

Ադելը «Գրեմմի» է ստացել «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում

Բրիտանացի երգչուհի Ադելն արժանացել է Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական «Գրեմմի» մրցանակին «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում իր «25» սկավառակի համար։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։

«Hello» հիթի կատարողի սկավառակի հետ մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգի համար մրցում էին այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք էին երգչուհի Բեյոնսեյի «Lemonade», կանադացի ռեփեր Դրեյքի «Views», Ջասթին Բիբերի «Purpose» և Սթերջիլ Սիմփսոնի «A Sailor's Guide To Earth» ալբոմներն էին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը