Քաղաքական

13.02.2017 14:20


Րաֆֆի Հովհաննիսյան. «Միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը և ազատությունը» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան. «Միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը և ազատությունը» (տեսանյութ)

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ժամանակ ելույթով է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

–Սիրելի՛ հայրենակիցնե՛ր,

Այսօր պատմական օր է Հայաստանի Հանրապետության հարցի պատմության մեջ, որովհետև ռազմական գործիչ, գեներալ, պետական մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը և «Ժառանգությունը», ինչպես նաև այլ կազմակեպություններ, կուսակցություններ, քաղաքացիներ որոշել են, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերն այնքան բարձր է, որ պետք է իրար միանանք։ Եվ այսօր մենք մեկնարկ ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի, նոր ղեկավարության շարժման, և «Ժառանգությունը» ամեն ինչ պետք է անի, որ այս պայքարը՝ հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն մեր ազատության և ինքնիշխանության, պսակվի հաջողությամբ։ Մենք ասում ենք «այո» Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի տարածքային ամբողջկաանությանը և ասում ենք «այո» հայ զինվորին, որ այսօր կանգնած է մեր սահմանի վրա և հանուն մեր կորուստների և մեր հերոսների, և նրանց, որ այսօր ճաղերի հետևում են սեփական երկրում որպես քաղբանտարկյալներ, մենք այս պայքարը պիտի տանենք՝ անհավանական պայքարը։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մյուս դաշինքներին, ընդդիմադիր շարժումներին, և մենք վստահ ենք, որ այս իշխանությունն ապօրինի ապրում է իր վերջին օրերը։ Մենք միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը և ազատությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը