Աշխարհ

13.02.2017 15:54


Հայտնի է Պուտինի և Թրամփի հանդիպման ամսաթիվը

Հայտնի է Պուտինի և Թրամփի հանդիպման ամսաթիվը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կշփվեն Համբուրգում հուլիսի 7-8-ին կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ: «lenta.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս տարվա հուլիսին Գերմանիայում կկայանա «քսանյակը», որտեղ, այսպես թե այնպես, նախագահները հանդիպելու են: Բայց, ինչպես գիտեք, խոսքն ավելի վաղ հանդիպելու հնարավորության մասին էր, սակայն դեռ ոչ մի կոնկրետ բան չկա»,-ասել է Պեսկովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը