Աշխարհ

14.02.2017 20:20


Մորուքավոր Կոնչիտա Վուրստը պատրաստվում է «ինքնասպանություն գործել»

Մորուքավոր Կոնչիտա Վուրստը պատրաստվում է «ինքնասպանություն գործել»

Երաժիշտ Թոմ Նոյվիրտը, ով ավելի հայտնի է Կոնչիտա Վուրստ անունով, հայտարարել է, որ պատրաստվում է մեկընդմիշտ ազատվել մորուքավոր երգչուհու կերպարից։

Գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ անում է առաջին քայլերը՝ սկանդալային և բոլորին հոգնեցրած կերպարից ազատվելու համար։ Օրինակ՝ սկսել է ավելի հաճախակի հագնվել տղամարդու նման։

Նոյվիրտը հայտարարել է գերմանացի լրագրողներին, որ իր իրական էգոն բողոքել է այն կնոջ դեմ, ով իրեն օգնել է հաղթանակ ձեռք բերել «Եվրատեսիլ–2014»–ում Կոպենհագենում։

«Այդ կնոջ հետ ես հաղթեցի «Եվրատեսիլում», ես ամեն ինչի հասել եմ նրա հետ։ Նրանից ինձ այլևս ոչինչ պետք չէ։ Ես մտածում եմ նոր անձ ստեղծելու մասին, այդ պատճառով էլ պետք է սպանեմ Կոնչիտային»,–խոստովանել է Թոմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը