Աշխարհ

14.02.2017 21:25


«Playboy»–ում նորից մերկ կանանց լուսանկարներ կհայտնվեն

«Playboy»–ում նորից մերկ կանանց լուսանկարներ կհայտնվեն

«Playboy» ամսագիրը նորից կսկսի հրապարակել մերկ կանանց լուսանկարներ: Այս մասին հայտնում է CNN-ը։

Կուպեր Հեֆները, ով ամսագրի հիմնադրի որդին է և գլխավոր կրեատիվ տնօրենը, իր թվիթթերյան էջում գրել է, որ մերկ կանանց լուսանկարներից հրաժարվելը «սխալմունք» է եղել։

«Մերկությունը երբեք էլ խնդիր չի եղել, քանի որ մերկությունը խնդիր չի համարվում։ Այսօր մենք ընդունում են հակառակ որոշումը և վերադառնում ենք նրան, ինչ մենք կայինք»,–գրել է նա։

«Playboy»–ի պաշտոնական էջը «Թվիթթերում» գովազդել է մարտ ամսվա նոր համարը՝ «#NakedIsNormal» (Մերկությունը նորմալ է) հեշթեգով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը