Լրահոս

15.02.2017 16:26


Արմեն Մարտիրոսյան․ «Իշխանությունն իր համար գլխավոր վտանգը տեսնում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեջ» (տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյան․ «Իշխանությունն իր համար գլխավոր վտանգը տեսնում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեջ» (տեսանյութ)

Zham.am«Ամբիոն» հաղորդաշարի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Հաղորդման ընթացքում Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ այն բոլոր արձագանքներին, որոնք տեղ գտան մամուլում ու համացանցում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ձևավորումից հետո՝ կարծիք հայտնելով, որ այդ արձագանքները ուղղորդված էին, ինչն իր հերթին խոսում է այն բանի մասին, որ իշխանությունն իր համար գլխավոր վտանգը տեսնում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեջ։

Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց նաև դաշինքի ծրագրային դրույթների մի մասը՝ ընդգծելով, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առավելությունն այլ ուժերի համեմատ այն է, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր ոչ միայն ունեն երկիրն այսօրվա ճգնաժամից դուրս բերելու անհրաժեշտ ծրագիրը, այլ նաև կառավարման հարուստ փորձ, ինչը նույնպես կարևոր է այդ հարցում։

«Ժառանգության» փոխնախագահը բացառեց ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիան՝ ընդգծելով, որ դրա հետ մեկտեղ նա ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության լայն դաշտ է տեսնում, և հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը կկայանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը