Աշխարհ

16.02.2017 10:30


Մել Գիբսոնին առաջարկել են նկարահանել «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի 2–րդ մասը

Մել Գիբսոնին առաջարկել են նկարահանել «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի 2–րդ մասը

«Warner Brothers» կինոստուդիան Մել Գիբսոնին առաջարկել է նկարահանել «Ինքնասպանների ջոկատը» ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունը։ Ինչպես նշում է «Hollywood Reporter»–ը, Գիբսոնի հետ բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում, և դեռևս պաշտոնական ոչ մի առաջարկ չի եղել։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Աղբյուրի տվյալներով՝ հայտնի դերասանը դեռևս ծանոթանում է նյութի հետ։ Ֆիլմի ռեժիսորի մյուս թեկնածուների մեջ պարբերականը նշում է Դանիել Էսպինոսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը