Աշխարհ

16.02.2017 10:35


ԱՄՆ–ը մի շարք արաբական երկրների հետ մտադիր է հակաիրանական դաշինք ստեղծել

ԱՄՆ–ը մի շարք արաբական երկրների հետ մտադիր է հակաիրանական դաշինք ստեղծել

Վաշինգտոնն ու արաբական մի շարք պետություններ քննարկում են Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Wall Street Journal»–ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների կառավարական շրջանակների աղբյուրներին։

Նշվում է, որ դաշինք են ներառվելու Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ դաշինքին։

Հակաիրանական համայնքն ունենալու է ՆԱՏՕ–ի համակարգի բաղադրիչները՝ ենթադրելով փոխադարձ պաշտպանություն. միության անդամներից մեկի դեմ կատարված հարձակումը ընդունվելու է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա։

Դաշինքի ծրագիրը տվյալ պահին գտնվում է մշակման փուլում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը