Լրահոս

11.11.2010 17:29


«Էսպանյոլը» միացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի համար մղվող պայքարին

«Էսպանյոլը» միացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի համար մղվող պայքարին

Իսպանիայի «Էսպանյոլ» առաջնության ընտրանու ներկայացուցիչները հետաքրքրված են Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանով։

Ինչպես հաղորդում է «еlmundodeportivo.es»-ը, «Էսպանյոլի» սկաուտները արդեն երկար ժամանակ  է, ինչ հետևում են 26-ամյա հարձակվողի խաղին, հետևել են նույնիսկ «Եվրո-2012»-ի Հայաստան-Անդորա խաղին, որտեղ Մովսիսյանը առանձնացել է իր խփած գոլով։

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը,  Մովսիսյանով հետաքրքվում են էլի մի շարք լուրջ ակումբներ, որոնց թվին են պատկանում Դանիայի «Կոպենհագենը», Ռուսաստանի կրկնակի չեմպիոն «Ռուբինը» և այլք։

 

Այս խորագրի վերջին նյութերը