Աշխարհ

17.02.2017 18:33


Ամալ և Ջորջ Քլունիները հայտնել են իրենց երկվորյակների սեռը

Ամալ և Ջորջ Քլունիները հայտնել են իրենց երկվորյակների սեռը

Հայտնի դերասան Ջորջ Քլունիի մայրը՝ Նինա Քլունին, օրերս կիսվել է իրենց ընտանիքին սպասվող ավելացումների առիթով իր ուրախությամբ և պատմել, թե ինչպես է նա իմացել այդ երջանիկ լուրի մասին։ Այս մասին հայտնում է «harpersbazaar.com»–ը։

«Մենք ունենալու ենք աղջիկ և տղա». ահա թե ինչ են Ամալն ու Ջորջն ասել մեզ»,–ասել է Նինան։

Նա խոստովանել է, որ չափազանց երջանիկ է եղել՝ լսելով, որ շուտով տատիկ է դառնալու։

«Ջորջը կնոջ հետ եկել էր մեզ մոտ, որպեսզի անձամբ հայտներ այդ հիանալի լուրը»,– պատմել է դերասանի մայրը։

Չնայած նրան, որ Ամալն ու Ջորջն ուրախությամբ կիսվել են երեխաների սեռի վերաբերյալ նորությունով՝ ապագա ծնողները երեխաների անունների մասին ոչինչ չեն պատմել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը