Աշխարհ

17.02.2017 16:55


Ղազախստանում ձնահոսքի պատճառով 7 զինծառայող է մահացել

Ղազախստանում ձնահոսքի պատճառով 7 զինծառայող է մահացել

Ղազախստանի հարավում զորավարժությունների իրականացման շրջանում ձնահոսքի պատճառով 7 զինծայող է մահացել։ Այս մասին հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գծով պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը. հայտնում է «Интерфакс»–ը։

«Ինչպես հենց նոր հայտնի է դարձել, 7 մարդ է զոհվել»,–ասել է նա։

Իմանկուլովը նշել է, որ ներկայումս փրկվել է 10 զինծառայող։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը