Աշխարհ

20.02.2017 12:50


Դենիել Քրեյգը բաժանվել է Ռեյչել Վայսից (լուսանկարներ)

Դենիել Քրեյգը բաժանվել է Ռեյչել Վայսից (լուսանկարներ)

«Ջեյմս Բոնդի» աստղ Դենիել Քրեյգը բաժանվել է կնոջից՝ Ռեյչել Վայսից։ Զույգն ապրել է միասին 7 տարի, սակայն վերջին ժամանակներս չի կարողացել հաղթահարել հարաբերությունների ճգնաժամը։ Աստղային ընտանիքի խնդիրների մասին հայտնի է դարձել դեռևս անցած աշնանը։

Քրեյգն ու Վայսն արդեն մի քանի ամիս է, ինչ առանձին են ապրում։ Ինչպես հաղորդում են ինսայդերները, բաժանության պատճառ է դարձել դերասանի պրոֆեսիոնալ և անձնական խանդը։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։

Մինչ Քրեյգը մտածում էր՝ արժե՞ արդյոք շարունակել պայմանագիրը Բոնդի պրոդյուսերների հետ, Վայսը հասցրել է նկարահանվել 4 ֆիլմում և կազմել նկարահանումների ժամանակացույցը մեկ տարի առաջ։ Ընդ որում, բաժանման համար միայն դերասանուհու ստեղծագործական հաջողությունը պատճառ չի հանդիսացել։ Համաձայն լուրերի՝ դերասանուհին դեմ չի եղել սիրախաղ սկսել իր գործընկերների հետ, ինչն էլ Քրեյգին կատաղության է հասցրել։

Զույգը դեռևս պաշտոնապես ոչինչ չի հայտարարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը