Աշխարհ

20.02.2017 14:40


Իգդիրում ավտոբուսներ են բախվել. կա 8 զոհ

Իգդիրում ավտոբուսներ են բախվել. կա 8 զոհ

Թուրքիայի և Ադրբեջանի Նախիջևան հանրապետության սահմանին Իգդիրի շրջանում այսօր առավոտյան ուղևորատար ավտոբուսներ են իրար բախվել: Դիլուջու անցակետի մերձակայքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:

Այս մասին հայտնում է APA–ն՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևին հղումով։

Կարսում Ադրբեջանի հյուպատոս Նուրու Գուլիևը APA-ի հետ զրույցում նշել է, որ տվյալ գծի ուղևորները հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ են, հետևաբար մեծ է հավանականությունը, որ տուժածները հիմնականում ադրբեջանցիներ են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը