Աշխարհ

20.02.2017 15:31


Ստալլոնեի դուստրը` պոդիումում (լուսանկար)

Ստալլոնեի դուստրը` պոդիումում (լուսանկար)

Ամերիկացի հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սիլվեստեր Ստալլոնեի 18-ամյա դուստր Սիսթինը պոդիում է բարձրացել:

«Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում նա մասնակցել է «Topshop» բրիտանական ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը:

«Սա իմ առաջին շոուն էր Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում: Շատ շնորհակալություն «Topshop»-ին այս աննկարագրելի փորձի համար», - գրել է Սիսթինն «Instagram»-ի իր էջում:

Աղջիկը խոստովանել է, որ իրեն խրախուսել է մայրը՝ նախկին մոդել Ջենիֆեր Ֆլավինը:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը