Աշխարհ

21.02.2017 10:00


Մելբուրնում ինքնաթիռ է կործանվել. 5 մարդ է զոհվել

Մելբուրնում ինքնաթիռ է կործանվել. 5 մարդ է զոհվել

Ավստրալական Մելբուրնի ծայրամասում թեթև շարժիչով ինքնաթիռ է բախվել առևտրի կենտրոնին։ Կատարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Beechcraft King Air»–ի օդանավում խնդիրներ են ծագել շարժիչի հետ, և ինքնաթիռը կործանվել է առևտրի կենտրոնի տանիքում։

Ոստիկանության կոմիսարի օգնականի խոսքով՝ բախումը տեղի է ունեցել խանութի բացումից 1 ժամ առաջ։ Բացի ինքնաթիռում գտնվողներից՝ այլ զոհեր չկան։

Ականատեսների խոսքով՝ հարվածի հետևանքով օդանավը պայթել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը