Աշխարհ

21.02.2017 10:25


Ստոկհոլմում ներգաղթյալները զանգվածային անկարգություններ են հրահրել

Ստոկհոլմում ներգաղթյալները զանգվածային անկարգություններ են հրահրել

Ստոկհոլմում ներգաղթյալները զանգվածային անկարգություններ են հրահրել՝ մեքենաներ այրելով ու խանութներ կողոպտելով։ Այս մասին հայտնում են Շվեդիայի լրատվամիջոցները՝ ոստիկանությանը հղումով։

«Անկարգություններն սկսվել են 22.20–ին, երեկոյի ընթացքում 7-8 ավտոմեքենա են այրել։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել կարգն ու անվտանգությունը։ Շրջանում նաև մի քանի խանութ են կողոպտել»,–ոստիկանության հաղորդագրություն էր մեջբերում ТАСС–ը։

Անկարգությունների ժամանակ ոստիկաններից մեկի վրա քարեր են նետել, որն էլ նախազգուշացնող կրակ է բացել։

Իրավապահները հայտնել են նաև 2 տուժածի մասին, որոնք ինքնուրույն հիվանդանոց են հասել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Շվեդիայի իշխանությունները փորձում են թաքցնել ներգաղթյալների հետ ունեցած խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը