Աշխարհ

21.02.2017 16:20


Շոյգու. «Արևմուտքն աշխարհն անիշխանության է տանում»

Շոյգու. «Արևմուտքն աշխարհն անիշխանության է տանում»

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Արևմուտքն ու ԱՄՆ–ը փորձում են արգելակել նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացը, տանում են քաոսի աճի ու անիշխանության։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Պետությունների փոխհարաբերություններն ավելի լարված են դառնում, սրվում է ռեսուրսներին և դրանց երթուղիներին տիրանալու պայքարը։ Արևմուտքի փորձերը՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ, արգելակել նոր ու ավելի արդարացի աշխարհակարգի ստեղծման գործընթացը, տանում են քաոսի աճի, անիշխանության»,–ասել է Շոյգուն՝ հավելելով, որ այդ պայմաններում հարկավոր է միավորել պետական ու հասարակական ինստիտուտների ջանքերը՝ առաջընթացի հասնելու և ազգային շահերը պաշտպանելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը