Աշխարհ

22.02.2017 14:32


Կկայանա «Սենթ Էթիեն»–«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը

Կկայանա «Սենթ Էթիեն»–«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը

Այսօր Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կկայանա «Սենթ Էթիեն»–«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը։

Առաջին խաղում ՄՅ–ն հաղթել էր 3:0 հաշվով՝ գործնականում ապահովելով իր մուտքը մրցաշարի հաջորդ փուլ։ Մանկունիանցի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել էր հեթ–տրիկի հեղինակ։

Անգլիացիներին առաջիկա հանդիպմանն օգնել չեն կարող Ուեյն Ռունին (վնասվածք ունի), Լյուք Շոուն (մարզչի որոշմամբ) և Անդեր Էրրերան (դեղին քարտերի պատճառով)։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 21:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը