Աշխարհ

23.02.2017 16:25


Օդեսսայում ուկրաինացի պատգամավորի են առևանգել

Օդեսսայում ուկրաինացի պատգամավորի են առևանգել

Օդեսսայում անհայտ անձինք առևանգել են Ուկրաինայի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին։ Այս մասին հայտնում է «112 Украина»–ն։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արդեն հաստատել է այդ տեղեկատվությունը։

Ուկրաինայի Գլխավոր դատախազության խոսնակ Լարիսա Սարգանը հայտարարել է, որ ներկայումս Գոնչարենկոյի որոնումներին են ներգրավել բոլոր ուժերին։

Նույն դաշինքի պատգամավոր Բորիսլավ Ռոզենբլատը հայտարարել է, որ վերջին անգամ Գոնչարենկոյին տեսել է նախօրեին՝ Ռադայի նիստից հետո։

Խմբակցության ղեկավարները նրա հետ զրույցում հաստատել են, որ Գոնչարենկոյին իսկապես առևանգել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը