Աշխարհ

24.02.2017 17:42


Տրանսգենդեր Քեյթլին Ջենները դիմել է Թրամփին. «Զանգահարե՛ք ինձ» (տեսանյութ)

Տրանսգենդեր Քեյթլին Ջենները դիմել է Թրամփին. «Զանգահարե՛ք ինձ» (տեսանյութ)

Աշխարհի ամենահայտնի տրանսգենդեր Քեյթլին Ջենները քննադատել է Դոնալդ Թրամփի որոշումը, համաձայն որի՝ չեղյալ էր համարվել Բարաք Օբամայի ընդունած հրահանգը՝ կապված տրանսգենդերների լոգասենյակների և զուգարանների հետ։ Այս մասին փոխանցում է «The Daily Mail»–ը։

Քեյթլին Ջենները հրապարակել է մի տեսանյութ՝ նշելով, որ հաղորդագրություն ունի «մեկ հանրապետականից մյուսին»։

Ջենները, ով աջակցում էր Թրամփին նախընտրական քարոզարշավի ժամանակ, իր տեսաուղերձում ասել է.

«Սա իսկական աղետ է։ Դուք խոստացել էիք պաշտպանել ԼԳԲՏ համայնքի իրավունքները։ Զանգահարե՛ք ինձ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 22–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել էր երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամայի՝ ամերիկյան դպրոցներում տրանսգենդերների համար զուգարաններ հատկացնելու հրամանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը