Աշխարհ

25.02.2017 10:30


Թրամփը «The New York Times»-ն ու CNN-ը «կատակ» է անվանել

Թրամփը «The New York Times»-ն ու CNN-ը «կատակ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հայտարարել է, որ «The New York Times»-ն ու CNN-ը ֆեյքային նորություններ են տարածում: Այս մասին նա գրել է թվիթթերյան իր էջում:

«Ֆեյքային նորությունների մեդիան գիտակցաբար չի ասում ճշմարտությունը: Մեծ վտանգ երկրի համար: Ձախողված «The New York Times»-ն արդեն կատակի է վերածվել: Նույնը CNN-ը: Տխուր է»,-գրել է նա:

Ավելի վաղ Թրամփը ԶԼՄ-ն մարդկության թշնամի էր անվանել: Սպիտակ տանը կայացած ճեպազրույցին էլ ներս չէին թողել CNN-ի, «The New York Times»-ի, «Los Angeles Times»-ի և «Politico»-ի լրագրողներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը