Քաղաքական

25.02.2017 20:27


ԱՀ ՊՆ–ն նոր տեսանյութեր և ձայնագրություն է հրապարակել

ԱՀ ՊՆ–ն նոր տեսանյութեր և ձայնագրություն է հրապարակել

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների մասին վկայող երկու տեսագրություն:

Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ

ա/ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը

բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը

գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը

Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ

ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը

բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

Բացի տեսագրություններից ներկայացնում ենք նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:

Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը