Աշխարհ

27.02.2017 08:40


«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)

Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ուեմբլի» մարզադաշտում ընդունեց «Սաութհեմփթոնին»:

Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» դժվարին հաղթանակով` 3:2: «Սրբերը» խաղի սկբնամասում գնդակ խփեցին նոմինալ տանտերերի դարպասը, սակայն հանդիպման մրցավար Անդրե Մարիները չգրանցեց այն` նշելով, որ «Սաութհեմփթոնի» հարձակվող Մանոլո Գաբիադինին գտնվել է խաղից դուրս վիճակում:

Խաղի հաշիվը տուգանային հարվածով բացեց Զլատան Իբրահիմովիչը: Այն կրկնապատկեց Ջեսի Լինգարդը: Խաղակեսի ավարտից առաջ Մանոլո Գաբիադինին կրճատեց հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում իտալացին դուբլի հեղինակ դարձավ, սակայն խաղավարտից առաջ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Զլատան Իբրահիմովիչը:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր երկրորդ տիտղոսը նվաճեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, չնայած որ վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը: Առաջին տիտղոսն Անգլիայի Սուպերգավաթն էր: Նախորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթել էր «Լեսթերին»:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհեմփթոն»` 3:2

Գոլերը` Իբրահիմովիչ (19, 87), Լինգարդ (38) - Գաբիադինի (45+1, 48)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը