Քաղաքական

28.02.2017 09:47


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2200 կրակոց (լուսանկար)

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2200 կրակոց (լուսանկար)

Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթազցքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82–միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը