Աշխարհ

28.02.2017 13:02


Փետրվարի 27-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Փետրվարի 27-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, փետրվարի լույս 27-ի գիշերը վիրավորվել, ապա հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլուն (Əhmədov Elvin Süleyman oğlu): Սպանված զինծառայողը Թովուզ շրջանի Յանըքլը գյուղից էր, ծնված 1997-ին:

razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv կայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ Ահմեդով Էլվինը վիրավորվել է փետրվարի 27-ին Թարթառի ուղղությամբ ընթացող մարտերում, ավելի ուշ՝ փետրվարի 27, մահացել է հիվանդանոցում:

Նշենք, որ այս զինծառայողի մասին գրառում էր արել նաև Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Գանիրա Փաշաևան:

Սոցցանցերի այլ ադրբեջանցի օգտատերեր ևս հայտնում են, որ Ահմեդովի հուղարկավարությունը տեղի է ունենալու այսօր՝ փետրվարի 28-ին:

Այս խորագրի վերջին նյութերը