Աշխարհ

28.02.2017 17:04


Վրաստանը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից. ԶՈւ ԳՇ պետ

Վրաստանը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից. ԶՈւ ԳՇ պետ

Վրաստանի բանակը հրաժարվում է իր Սու-25 գրոհիչներից և հանում է դրանք զինված ուժերի սպառազինությունից: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան վրացական «Արսենալի» ռազմական-վերլուծական ամսագրի հետ հարցազրույցում: Փոխանցում է Apsny.ge լրատվակայքը:

Ըստ պաշտոնյայի՝ այս որոշման պատճառն այն է, որ ինքնաթիռների պահպանումն ու սպասարկումը թանկ է նստում: Ավելին, ԶՈւ կազմում եղած այս գրոհիչներից գրեթե ոչ մեկը թռիչքներ չէր իրականացնում:

Պաշտոնյայի խոսքով՝ դրա փոխարեն վրացական կողմը շեշտը կդնի ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի վրա:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը