Աշխարհ

01.03.2017 12:20


Լեդի Գագան կփոխարինի Բեյոնսեին «Coachella» փառատոնում

Լեդի Գագան կփոխարինի Բեյոնսեին «Coachella» փառատոնում

Երգչուհի Լեդի Գագան կփոխարինի իր հղի գործընկերուհի Բեյոնսեին Կալիֆոռնիայում անցկացվելիք երաժշտական «Coachella» փառատոնում։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Լեդի Գագան հայտնել է, որ ելույթ կունենա փառատոնի 2 հանգստյան օրերին՝ ապրիլին։ Այս ամառ երգչուհին համերգային շրջագայության է մեկնելու, և «Coachella»–ն նրա համար դրա նախապատրաստությունը կհանդիսանա։

Նախորդ շաբաթ Բեյոնսեն հայտարարել էր, որ փառատոնից հրաժարվում է բժիշկների խորհրդով, իսկ իր համերգը տեղափոխել է 2018թ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը