Աշխարհ

01.03.2017 17:55


Լիլի Քոլինզը պատմել է, որ պայքարել է անորեքսիայի դեմ (լուսանկարներ)

Լիլի Քոլինզը պատմել է, որ պայքարել է անորեքսիայի դեմ (լուսանկարներ)

Օրերս դերասանուհի Լիլի Քոլինզն անկեղծ հարցազրույց է տվել արևմտյան տաբլոիդներից մեկին, որի ընթացքում առաջին անգամ պատմել է՝ ինչպես է պայքարել անորեքսիայի դեմ։

27–ամյա դերասանուհին խոստովանել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ է կարողացել ամբողջությամբ ազատվել այդ հիվանդությունից։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։

«Ամեն ինչ սկսվել էր դեռահաս տարիքում։ Ես շատ ծանր էի տանում հորս բաժանումը իմ խորթ մորից, քանի որ այն մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում։ Ես մշտապես սթրեսների մեջ էի»,–անկեղծացել է Լիլին։

Պարբերականը նշում է, որ շուտով կինովարձույթում է հայտնվելու Քոլինզի նոր «Մինչև ոսկորները» ֆիլմը, որում նա մարմնավորում է մի աղջկա, ով տառապում է անորեքսիայով։

«Ինձ դժվար չէր ընտելանալ այդ դերին, քանի որ ես ինքս վերապրել եմ այն ամենը, ինչ ֆիլմում է։ Ես ստիպված էի լավ նիհարել նկարահանումների համար, սակայն այս անգամ քաշս կորցրել եմ բացառապես դիետոլոգի վերահսկողության ներքո»,–վստահեցրել է դերասանուհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը