Աշխարհ

01.03.2017 16:45


«Ցանկանում ենք, որ բոլորն իմանան այն ամենի մասին, ինչ պատահեց հայերի հետ» (լուսանկար, տեսանյութ)

«Ցանկանում ենք, որ բոլորն իմանան այն ամենի մասին, ինչ պատահեց հայերի հետ» (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես հայտնի էր դարձել, Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը ցուցադրվել է բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի «Օսկարի» երեկույթին, որը հաջորդել է ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակաբաշխությանը։

«USArmenia TV»-ն ներկա է եղել հեղինակավոր երեկոյին և զրուցել «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանի, ռեժիսոր Թերի Ջորջի եւ լեգենդար Էլթոն Ջոնի հետ.

«Էրիկի հետ ընկերության շնորհիվ ես եւ հիմնադրամի նախագահ Դեւիդն ավելի շատ բան իմացանք Հայոց ցեղասպանության մասին: Ոչ ոք եւ ոչինչ մոռացված չէ: Մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան այն ամենի մասին, ինչ պատահեց հայերի հետ»,-նշել է Էլթոն Ջոնը:

Ֆերնիշն էլ ընդգծել է՝ ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագություններն ու սովորել սխալների վրա:

«Մեզ համար մեծ պատիվ է կինոակադեմիայի մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնել մեծ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով նկարահանված այս ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունից հանգանակված ողջ գումարը կուղղվի մարդասիրական ծրագրերի իրականացմանը»,-նշել է նա:

7or.am

Մանրամասները՝ «USArmenia TV»-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը