Աշխարհ

02.03.2017 18:32


Համացանցում են հայտնվել Ջասթին Թրյուդոյի՝ առանց շապկի հին լուսանկարները (լուսանկարներ)

Համացանցում են հայտնվել Ջասթին Թրյուդոյի՝ առանց շապկի հին լուսանկարները (լուսանկարներ)

Արդարացի կլինի ասել, որ վերջերս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լուսանկարները «հետապնդում են» բոլորին։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Թրյուդոյի լուսանկարը, որտեղ ընդգծված են նրա ձիգ և մարզված բարեմասնությունները, դարձել է վիրուսային։ Այս մասին հայտնում է «indy100.com»–ը։

Սակայն այժմ էլ համացանցում լայն տարածում են գնտում գեղեցկադեմ վարչապետի՝ երիտասարդ տարիքում արված լուսանկարները, որոնցում Թրյուդոն առանց շապկի է։ Նրա լուսանկարներն ակտվորեն շարունակում են գրոհել ամբողջ համացանցը։

Կանադայի անսահման հմայիչ վարչապետը մեծ սեր է վայելում հայտնի գործիչների շրջանում։ Եվ դա հենց այնպես չէ։ Գեղեցիկ արտաքինով, ֆրանսիախոս, յոգայի սիրահար երիտասարդն իրոք ունի բոլոր արժանիքները իրենով զմայլվելու համար։ Նրա հմայքին չեն դիմակայում անգամ հայտնի գործիչները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը