Աշխարհ

02.03.2017 11:00


Սուդանի նախագահը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ վարչապետ է նշանակել

Սուդանի նախագահը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ վարչապետ է նշանակել

Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ վարչապետ է նշանակել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նշվում է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի առաջին փոխնախագահ Բաքրի Հասան Սալեհը։ Ընդ որում՝ Սալեհը կհամատեղի այդ 2 պաշտոնները։

Օմար ալ Բաշիրը երկիրը ղեկավարում է 1989–ից։ Նա լուծարել էր վարչապետի պաշտոնը՝ իրեն վերապահելով երկրի և կառավարության ղեկավարի լիազորությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը