Աշխարհ

02.03.2017 11:15


Թրամփի վարչակազմը չի բացառում ԿԺԴՀ–ի դեմ ռազմական ուժի կիրառումը

Թրամփի վարչակազմը չի բացառում ԿԺԴՀ–ի դեմ ռազմական ուժի կիրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Փհենյանի դեմ ԱՄՆ հնարավոր քայլերը և չի բացառում ռազմական ուժի կիրառումը։ Այս մասին հայտնում է WSJ–ը։

Սպիտակ տան ռազմավարության քննարկման ժամանակ ԿԺԴՀ–ի դեմ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունից զատ՝ դիտարկվել է նաև այդ երկրում «ռեժիմի փոփոխության» հնարավորությունը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կխանգարի Փհենյանին ավարտել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծումը, որոնք ունակ են հասնելու մինչև ԱՄՆ–ի ափեր։ Հյուսիսային Կորեան հավաստիացրել էր, որ այդ հրթիռի մշակումը վերջին փուլում է։

CNN–ի փոխանցմամբ՝ Թրամփը Վաշինգտոնի համար ամենամեծ անմիջական սպառնալիք է տեսնում հենց ԿԺԴՀ–ից։

Ավելի վաղ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ իր երկիրը կամրապնդի իր ռազմական պոտենցյալը, եթե ԱՄՆ–ը չդադարեցնի իր «արգեսիվ քաղաքականությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը