Կարծիք

02.03.2017 14:07


Միհրան Պողոսյանի գրասենյակից մարդկանց զանգում ասում են` ներկայացեք շտաբ

Միհրան Պողոսյանի գրասենյակից մարդկանց զանգում ասում են` ներկայացեք շտաբ

Միհրան Պողոսյանի գրասենյակից մարդկանց զանգում ասում են` ներկայացեք շտաբ: Քիչ առաջ ինձ էլ էին զանգել:
Ասում եմ` ինչի համար պետք է գամ շտաբ, ասում ա` գաս, կիմանաս:
-Չէ, կոնկրետ ասեք, թե ինչի համար եք կանչում, կարող ա՝ անօրինական ա ձեր նպատակը, -ասում եմ:
-Բայց ի՞նչն ա անօրինական,-զարմանում է զանգողը:
-Բայց ի՞նչն է օրինական։ Չգիտեմ, մասնավորեցրեք ձեր նպատակը, հետո էլ ասենք՝ ինչու եք կարծում, որ պետք ա գամ, կամ իմ համարը, անուն ազգանունը ձեզ որտեղից. էդ իմ անձնական տվյալներն են, կամ ո՞վ է ասել, որ ես էդքան պարապ եմ....
Չէ, ասենք, եթե մարդկանց հրավիրեն շտաբ` ներկայացնելու իրենց նախընտրական ծրագիրը, ու դա անեն շա~տ հարգալից տոնով ու հետն էլ բացատրեն նպատակը, ես էլ որոշեմ` գնամ լսելու ազգը փրկելու Մ. Պողոսյանի նախընտրական ծրագիրը, դեռ էլի ոչինչ, բայց զանգում են ասում` ներկայացեք շտաբ, կամ կգաք կիմանաք` խի ենք կանչում, կարծես պարտավոր ենք գնալ, կամ ներկայանալը ո՞րս է։ Էդպես լավ չէ, բերման ենթարկեք:
Լավ չե՞ք։

Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը