Աշխարհ

03.03.2017 10:11


Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 19–ամյա զինծառայող

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 19–ամյա զինծառայող

Մարտի 2-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքը հայտնել է, որ Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu):

Razm.info-ի հաղորդմամբ՝ Սուլեյման Սուլեյմանովը ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից էր, 19 տարեկան։ Զինծառայողի մահվան փաստը հաստատել է նաև գյուղապետը։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական կողմի կրակոցից։

Դատելով հրապարակված տեղեկություններից՝ միջադեպը գրանցվել է մարտի 2-ին։ Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս որևէ տեղեկություն չի տարածել։

Հավելենք, որ 2017թ․-ի բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 15 սպանված զինծառայողի ինքնություն։

Այս խորագրի վերջին նյութերը