Աշխարհ

03.03.2017 20:15


Կանադական համալսարանի ուսանողներն իրենք կընտրեն իրենց սեռն ու անունը

Կանադական համալսարանի ուսանողներն իրենք կընտրեն իրենց սեռն ու անունը

Կանադայի Մաքևանի համալսարանի ուսանողները համալսարանական փաստաթղերում կկարողանան նշել այն անունն ու սեռը, որոնք իրենք ճիշտ են համարում։ Դա արվում է այն բանի համար, որ ուսուցիչները հարկ եղած ձևով շփվեն սովորող տրանսգենդերների հետ։ Այս մասին հաղորդում է «cbc.ca.»–ն։

Համալսարանի վարչակազմը նման միջոցներ է ձեռնարկել այն բանի առնչությամբ, որ ուսանող–տրանսգենդերները նախընտրում են, որպեսզի իրենց դիմեն իրենց նոր սեռին համապատասխան, իսկ ոմանք էլ՝ այն անուններով, որոնք նշված չեն իրենց ծննդականներում։

Համալսարանի փոխնախագահ Միշել Պլուֆեն մանրամասնել է, որ նորամուծությունը թույլ կտա ստեղծել համալսարանում հանդուրժողական մթնոլորտ, որտեղ ցանկացածը կարող է ինքնադրսևորվել և ցուցադրել իր անհատականությունը։

«Դա դարձել է այն քաղաքականության մի մասը, որն ուղղված է սեռական փոքրամասնությունների աջակցությանը»,–ասել է Պլուֆեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը