Աշխարհ

03.03.2017 15:25


Թուրքիայի ամենահարուստ մարդիկ` ըստ «Forbes»-ի (լուսանկարներ)

Թուրքիայի ամենահարուստ մարդիկ` ըստ «Forbes»-ի (լուսանկարներ)

Ամերիկյան «Forbes» ֆինանսատնտեսական հեղինակավոր հանդեսը հրապարակել է 2017թ. Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց անունները: Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Memurlar»–ին հղումով, այդ ցուցակը գլխավորում է թուրք գործարար, արդյունահանող, «Yıldız» հոլդինիգի նախագահ Մուրադ Ուլքերը: Ստորև ներկայացված է առաջատար հնգյակը:

1. Մուրադ Ուլքեր. կարողությունը կազմում է 3 մլրդ 700 մլն դոլար:

2. Հուսնու Օզյեղի. ղեկավարում է «Fiba» հոլդինգը: Կարողությունը կազմում է 3 մլրդ դոլար:
3. Սեմահաթ Արսել և Շարըք Թարա. երկուսի կարողությունը կազմում է 2.4-ական մլրդ դոլար:
4. Էրման Ըլըջաք. կարողությունը կազմում է 2.3 մլրդ դոլար:
5. Ռահմի Քոչ. կարողությունը կազմում է 2.2 մլրդ դոլար:

Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ՝ Թուրքիայում 46 գործարարի կարողությունն աճել է 8.2 մլրդ դոլարով և ընդհանուր կազմել է 102.9 մլրդ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը