Աշխարհ

04.03.2017 10:30


Թուրքիան Ղրղզստանին է հանձնել ԻՊ կողմնակցին

Թուրքիան Ղրղզստանին է հանձնել ԻՊ կողմնակցին

Թուրքիան Ղրղզստանին է փոխանցել Ըրըսկուլա Բեյշենալիևին, ում կասկածում են հանրապետությունում հայտնի աստվածաբան Քադիր Մալիկովի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին փոխանցում է «Интерфакс»–ը՝ հղում անելով Անկարայում Ղրղզստանի դեսպանությանը։

«Մարտի 3–ին Ստամբուլի օդանավակայանում նրան հանձնել են Ղրղզստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներին և նույն օրն էլ ուղարկել Ղրղզստան՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ղրղզստանի իրավապահ մարմինների տվյալներով՝ Ըրըսկուլա Բեյշենալիևը համարվում է ԻՊ կողմնակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը