Աշխարհ

04.03.2017 17:43


«Instagram»-ի արքա Դան Բիլզերիանը քննադատությունների կենտրոնում է հրապարակած լուսանկարի պատճառով (լուսանկարներ)

«Instagram»-ի արքա Դան Բիլզերիանը քննադատությունների կենտրոնում է հրապարակած լուսանկարի պատճառով (լուսանկարներ)

«Instagram»-ի արքա Դան Բիլզերիան հայտնի է իր ապշեցնող և արտասովոր լուսանկարներով, սակայն շատերի կարծիքով նա արդեն չափն անցնում է։

Օրերս նա հրապարակել էր մի լուսանկար, որում լողազգեստով մի աղջիկ Նեքեր կղզում՝ Գալապագոսի ազգային այգում, նստած է 100–ամյա կրիայի վրա, ինչի համար արժանացել է բազմաթիվ քննադատությունների։ Այս մասին հայտնում է «telegraph.co.uk»–ը։

Օգտատերերից շատերը նկարի մեկնաբանություններում նշել են, որ Գալապագոսի ազգային այգում հատուկ նշվում է, որ այցելուներին արգելված է ձեռք տալ կամ որևէ այլ կերպ անհանգստացնել կրիաներին։

Շատերն էլ պարզապես գրել են՝ «Զզվելի է. դուք պետք է ամաչեք ձեզանից, անխելքնե՛ր»։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը