Աշխարհ

04.03.2017 14:05


Աֆղանստանում ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Աֆղանստանում ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Աֆղանստանի արևմուտքում ավիահարվածների հետևանքով առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել։

«Փաժվաքի» փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ֆարահ գավառի Բալա Բուլուքի շրջանում: Նշվում է, որ զոհվածները երեխաներ են, իսկ վիրավորների թվում նաև կանայք կան։

Առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել ավիահարվածները՝ Աֆղանստանի՞, թե արտասահմանյան ՌՕՈՒ–ն։

«Պատահարը տեղի է ունեցել ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին, երբ «Թալիբանը» քաղաքացիական բնակչությանը որպես վահան է օգտագործել՝ բախումների ժամանակ պաշտպանվելու համար»,- հայտարարել է փոխնահանգապետ Մոհամմադ Յունուս Ռասուլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը