Աշխարհ

05.03.2017 13:30


Ֆրանսիացիներն ուզում են, որ Ֆիյոնը լքի նախագահական ընտրապայքարը

Ֆրանսիացիներն ուզում են, որ Ֆիյոնը լքի նախագահական ընտրապայքարը

Ֆրանսիացիների երկու երրորդը կողմ է, որ երկրի նախագահի հանրապետական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հեռանա ընտրապայքարից։ Ըստ «Ifop» վերլուծական ընկերության անցկացրած հարցման արդյունքների՝ Ֆիյոնի հեռացմանը կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 71 տոկոսը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ընտրություններին Ֆիյոնի մասնակցությունը հարցականի տակ հայտնվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն սկսեց նրա կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ, երբ տեղեկատվություն տարածվեց, որ նա երկրի Ազգային ժողովում ֆիկտիվ ձեւակերպված է եղել որպես ամուսնու օգնական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը