Աշխարհ

06.03.2017 11:45


«New Yorker»–ը լույս է տեսել Պուտինի պատկերով շապկով

«New Yorker»–ը լույս է տեսել Պուտինի պատկերով շապկով

Ամերիկյան «New Yorker» շաբաթաթերթի հերթական համարը լույս է տեսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Շապկին ռուսերեն գրված է «Нью-Йоркер», իսկ Պուտինը մոնոկլով նայում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխով թռչող թիթեռնիկին:

«Ակտիվ միջոցներ» հոդվածի հեղինակներ Էվան Օսնոսը, Դեւիդ Ռեմնիկն ու Ջոշուա Յաֆֆան այն վերնագրել են նաեւ «Պուտինը, Թրամփը եւ նոր սառը պատերազմը»:

Աշխատանքում ներկայացված են պատմական իրադարձությունների համապատկերին Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները՝ ժամանակակից ռուսական ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների, ամերիկացի քաղաքական գործիչների, նախկին պաշտոնյաների և զինվորականների մեկնաբանություններով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը