Լրահոս

12.11.2010 20:17


«Գնում ենք բանակ» կարգախոսով երթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունը աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով և Ուսանողության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել են եռօրյա համատեղ միջոցառումների ծրագիր:

Նոյեմբերի 15-ին' ժամը 12.00-ին, «Գնում ենք բանակ» կարգախոսով կկազմակերպվի ԲՈՒՀ-երի ուսանողների երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 15-ին' ժամը 11.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

Նոյեմբերի 16-ին' ժամը 13.00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում' Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ, տեղի կունենա ռազմահայրենասիրական միջոցառում: Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:

Նոյեմբերի 17-ին' ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում համալսարանական զինակոչիկները կհանդիպեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը