Աշխարհ

06.03.2017 21:42


Անջելինա Ջոլին երեխաներին է ներկայացրել իր նոր ընկերոջը

Անջելինա Ջոլին երեխաներին է ներկայացրել իր նոր ընկերոջը

Ի տարբերություն Բրեդ Փիթի, ում անվան շուրջ ամուսնալուծությունից հետո տարբեր սիրավեպերի մասին շշուկներ են պտտվում, Անջելինա Ջոլին հատուկ առիթներ չի տվել բամբասանքների համար։ Սակայն նախօրեին «National Enquirer»–ը հայտնել է, որ դերասանուհին իրոք Փիթին փոխարինող է գտել։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Ջոլին բացահայտորեն սիրախաղ է սկսել ինչ–որ անհայտ տղամարդու հտ։

Առաջին անգամ զույգին նկատել են Կամբոջայում, որտեղ դերասանուհին եղել է անցյալ ամիս։ Անջելինան և նրա ընկերը դուրս են եկել հյուրանոցից և մտել խանութ։ Դժվար թե ամեն ինչ ավարտվեր համատեղ գնումներով, քանի որ ինսայդերների համոզմամբ՝ Ջոլին իր նոր ընկերոջն արդեն ներկայացրել է երեխաներին։

Ընդ որում, այլ լրատվամիջոցներ գրում են, որ անծանոթն ընդամենը դերասանուհու թիկնապահն է, այդ պատճառով էլ վերջինս ներկա է եղել Ջոլիի և երեխաների զբոսանքին։

«Սակայն դա չի նշանակում, որ Ջոլին չի կարող սիրավեպ սկսել թիկնապահի հետ»,–նկատում են լրագրողները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը