Կարծիք

08.03.2017 11:11


Սահմանը պահող հայ կանանց «ռեստորանն» էլ տուն-գոմ ճամփեն է լինելու

Սահմանը պահող հայ կանանց «ռեստորանն» էլ տուն-գոմ ճամփեն է լինելու

Երկու օր է՝ սահմանագոտու բնակիչներին եմ նայում (տեսանյութերում):
Հատկապես կանանց...
Աստված իմ, այդ ի՜նչ թշվառություն է, այդ ի՜նչ վիճակում են այդ կանայք...է՜, եսիմ՝ որ թվին սադախլոներից գնած քրջուփալասի մեջ, անխնամ, ջահել, բայց կնճռապատ, հոգսից ու կարիքից մեջքները կորացած...
Այսօր հայտարարագրերով միլիոնատեր իշխանական փքված «հնդուհավերը»՝ դոշներին բրոշկաներ կպցրած, ռեստորաններում Մարտի 8 են նշում...
Իսկ սահմանը պահող հայ կանայք էլի՛ իրենց ցախին ու թոնրին են մնալու, նրանց «ռեստորանն» էլ տուն-գոմ ճամփեն է լինելու...
Սահմանի՛ կանայք, որոնց ճկույթի եղունգը չարժեն իշխանական փքված, կուշտ ու կուռ «հնդուհավերը»...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը